Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից, նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար: EconoMood-ի փոխանցմամբ, այս մասին TASS-Ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Հանձնաժողովում մենք ավելի շատ նոր հնարավորություններ ենք տեսնում ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր միության համար` այս համաձայնագրի իրագործումից: Ես կցանկանայի, որ ԵԱՏՄ-ԵՄ ուղու վրա հիմնված հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիզմի և հավասարության սկզբունքների վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի»,- նշել է նա:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականը նշել է, որ երրորդ երկրների, այլ ինտեգրացիոն ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումը և պայմանավորվածություններ ձեռք բերելը ինքնիշխան պետությունների ազգային իրավասության շրջանակներում է:

Մեզ համար Հայաստանը առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մենք ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով և կարգավորող այլ փաստաթղթերով նախատեսված բոլոր պարտավորությունները հիմնարար են մեր անդամ երկրների համար», - ասել է Մալկինան: