Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատել է Johnson & Johnson ընկերության կողմից արտադրված COVID-19-ի պատվաստանյութը։ Այսպիսով, վերջինս դարձել է երրորդ վակցինան, որ արտադրում է ԱՄՆ-ն։
ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչությունը նշել է, որ Johnson & Johnson-ի կողմից ստեղծված դեղորայքն ունի ուժեղ պաշտպանություն լուրջ հիվանդություններից, մահից և հոսպիտալացումից։
Ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութը ենթադրում է վակցինացիաների նոր հոսքի մեկնարկ։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ընկերությունը շաբաթվա ընթացքում կառաքի 3.9 մլն. ներարկման համար դեղորայք։ Ընկերության համաձայն՝ 16 մլն. դեղաչափ կառաքվի նաև մարտի վերջ, իսկ ամռան համար ակնկալվում է մոտ 100 մլն. դեղաչափ:
Ընկերության կողմից ստեղված դեղորայքն ունի մի քանի առավելություն համեմատած Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերի համեմատ: Պատվաստանյութը ենթադրում է մեկանգամյա ներարկում, սառցարանում պահելու անհրաժեշտություն չկա, ինչը ենթադրում է, որ վերջինիս տեղափոխման և պահեստավորման գործընթացն ավելի դյուրին է, քան Moderna-ի և Pfizer-BioNTech-ի վակցինաների։
Ընկերության արժեթղթերի գինը 2021 թվականի մարտի 1 դրությամբ կազմել է 158 ԱՄՆ դոլար, որ փետրվարի վերջի համեմատ նվազել է 2.6 տոկոսով։ Ընկերության կողմից արտադրված վակցինայի հաջողված լինելու դեպքում ընկերությունը կդառնա ավելի գրավիչ ներդրողների տեսանկյունից։
2020 թվականի Johnson & Johnson ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը հասույթի առումով գրանցել է չնչին աճ՝ 0.6 տոկոս։ Ընկերությունը, տարեկան տվյալներն ամփոփելով, նշել է, որ չնայած հասույթի աճին՝ COVID-19 տարածումով պայմանավորված տնտեսությունում գրանցված միտումները բացասական ազդեցություն են ունեցել ընկերության վաճառքի վրա։
Ընկերության հասույթից աճը բավականին չնչին է եղել կոսմետիկ ապրանքների, երեխայի խնամքի միջոցների վաճառք, իսկ դեղորայքի վաճառքի գծով գրանցվել է էական աճ։ Բժշկական սարքավորումների վաճառքը դանդաղել է՝ տարեկան կտրվածքով գրանցելով հասույթի 11.6 տոկոս նվազում։