Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պետական պարտքը հատել է 8 մլրդ ԱՄՆ դոլարը, որից 7,5 մլրդ ԱՄՆ դոլարը կառավարության պարտքն է: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից:

2021 թվականի հունվարին կառավարության պարտքը հիմնականում բաղկացած է եղել արտաքին պարտքից` 5,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը կազմել է 1.96 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի համեմատ աճել 16.7 մլրդ ԱՄՆ դոլարով, որը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պարտքի աճով, իսկ արտաքին պարտքը նվազել է 24.5 մլրդ. ԱՄՆ դոլարով: 

Արտաքին վարկի պարտքի գծով մնացորդը կազմել է 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը միջազգային կազմակերպությունների պարտքն է: