Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Կասպից ծովի արևմուտքում երկաթուղային միջանցքի շահագործումը արևելյան երկաթուղային միջանցքի շահագործմանը զուգահեռ կնպաստի Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքին: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Iran.ru-ից:

«Կասպյան արևմտյան երկաթուղային միջանցքի գործարկումով, արևելյան երկաթուղային միջանցքի գործարկմանը զուգահեռ, Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) երկայնքով գտնվող բոլոր երկրները կօգտվեն դրա տնտեսական օգուտներից, հատկապես ժամանակի և ծախսերի խնայողության առումով»,- նշել է Ռուսաստանում Իրանի դեսպանը:

«Ռաշտ-Աստարա, Զահեդան-Բիրջանդ երկաթուղիների երեք նախագծերի իրականացումը և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Գարմսար-Ինչե Բորուն երկաթուղու էլեկտրաֆիկացումը հնարավորություն կտան շահագործել Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևելյան և արևմտյան հատվածները, բացհի այդ առաջին և երկրորդ նախագծերի աշխատանքը պահանջում է շահառու պետությունների աջակցությունը և նրանց մասնավոր հատվածի մասնակցությունը»:

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (INSTC) 7200 կմ երկարությամբ ծովային, երկաթուղային և ճանապարհային ցանց է Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տեղափոխման համար: