Հետևեք մեզ նաև Telegram-ում

Համաշխարհային առևտրի արագ վերականգնման հեռանկարները բարելավվել են, քանի որ ապրանքաշրջանառությունն ընդլայնվել է ավելի արագ, քան սպասվում էր նախորդ տարվա երկրորդ կեսին: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պաշոտանական կայքէջից

Առևտրի համաշխարհային կազմակերպության նոր գնահատականներով 2021 թվականի համար կանխատեսել է 8 տոկոս առևտրի աճ: ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով, շուկայի տեմպերի վերականգնումը կախված է վակցինացիայի տեմպերից. եթե պրոցեսը արագ լինի, ապա համաշխարհային առևտրի տեմպերը կավելանան 2,5 տոկոսային կետով, իսկ հակառակ պարագայում աճը կախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր կլինի:

Նշվում է, որ 2020 թվականին համախառն ներքին արդյունքը կրճատվել է կանխատեսվածից ավելի քիչ՝ 3.8 տոկոսով, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 5.1 տոկոս աճ, 2022-ին՝ 3.8 տոկոս: Ըստ նոր կանխատեսումների, 2022 թվականին առևտրի աճը կդանդաղի մինչև 4 տոկոս, ավելին պանդեմիայի ազդեցությունը կշարունակվի զգացվել, քանի որ աճը կլինի նախահամաճարակային շրջանից ավելի ցածր մակարդակում: 

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ պատվաստանյութերի արտադրությունը պահանջում է ներդրումներ շատ տարբեր երկրներից. «COVID-19 պատվաստանյութերից մեկը ներառում է 280 բաղադրիչներ, որոնք ստացվել են 19 տարբեր երկրներից»: Նրա խոսքով, առևտրի սահմանափակումները դժվարացնում են արտադրությունը մեծացնելը: Այժմ միջազգային հանրությունը պետք է օգտագործի առևտրի ուժը` պատվաստանյութերի հասանելիությունն ընդլայնելու համար:

2020 թվականին ապրանքների առևտուրը անվանական դոլարի արտահայտությամբ կրճատվել է 7 տոկոսով, մինչդեռ առևտրային ծառայությունների արտահանումը կրճատվել է 20 տոկոսով: Նավթի գների կրճատումը հանգեցրել է վառելիքի առևտրի 35 տոկոսով կրճատմանը: Ճամփորդական ծառայությունները կրճատվել են 63 տոկոսով, որի գծով դեռևս ամբողջական վերականգնում չի կանխատեսվում:

Մասշտաբային և աշխարհագրական ծածկույթով շատ ավելի մեծ, քան 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արձագանքն էր, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները օգնեցին կանխել համաշխարհային պահանջարկի ավելի մեծ անկումը, ինչը կնվազեցներ առևտուրն էլ ավելի: Հատկապես հարկաբյուջետային քաղաքականությունը խթանեց անձնական եկամուտները առաջավոր տնտեսություններում՝ թույլ տալով որոշ տնային տնտեսությունների պահպանել սպառման համեմատաբար բարձր մակարդակ և աջակցել ավելի շատ արտահանումների, քան հակառակ դեպքում էր: