Հետևեք մեզ նաև Telegram-ում

41 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը, որը միավորում է Ռաշտը նավահանգստային քաղաք Էնզելիին, կավարտվի մինչև 2022 թվականի մարտը: Iran.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարարը:

«Այս պահին երկաթուղային պրոյեկտում ներդրվել է 8 տրիլիոն ռիալ (32 մլն ԱՄՆ դոլար), իսկ ավարտի համար պահանջվում է հավելյալ 3 տրիլիոն ռիալ (12.1 մլն ԱՄՆ դոլար)»,- նշել է «Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում և զարգացում» ընկերության գլխավոր տնօրենը:

Ռաշտ-Էնզալի երկաթուղին հանդիսանում է Քազվին-Ռաշտ երկաթուղու շարունակությունը և կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտի գործում: