Հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը հարցը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի երեք դիավանգիտական աղբյուր, և միաժամանակ այդ փաստը հաստատել է կառույցի աղբյուրը։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է РБК-ից։

Բաքուն կկարողանա իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե Երևանը համաձայնի դրան: Ըստ հայկական կողմի՝ դա տեղի ունենալու համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հաղթահարեն մի շարք տարաձայնություններ, մասնավորապես՝ պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

«Իսկապես, եղել է նման միտք (Բաքվին հրավիրելու): Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- ասել է հայ դիվանագետը:

«Պատկերացնել, որ երկու շաբաթում կլուծվեն այն խնդիրները, որոնք առկա են այսօր երկրների միջև, իմ կարծիքով՝ անհնար է, քանի որ տարաձայնությունները շատ խորն են»,- գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀԻշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ հայտարարել է, որ ընդհանուր եվրասիական տարածքի գաղափարը համապատասխանում է իր տնտեսական շահերին: