Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիների և այն ընկերությունների դեմ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել SolarWinds կիբերհանձակման մեջ և միջամտություն են ունեցել 2020 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ աղբյուրների: Ըստ տեղեկությունների նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի այսօր։

Աղբյուրների համաձայն, պատժամիջոցների տակ կարող են ընկնել Ռուսաստանի 12 քաղաքացի, ներառյալ կառավարության և հետախուզության պաշտոնյաները, և շուրջ 20 կազմակերպություն: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարող է երկրից վտարել մինչև 10 ռուս պաշտոնյաների և դիվանագետների:

Բայդենի վարչակազմը նախատեսում է արգելել ԱՄՆ ֆինանսական հաստատություններին գնելու Ռուսաստանի կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և Ազգային հարստության ֆոնդի կողմից առաջնային շուկայում թողարկված նոր պարտատոմսեր: Ըստ Bloomberg-ի, պարտքի սահմանափակումների ճշգրիտ ժամկետը պարզ չէ, սակայն որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ դրանք ուժի մեջ կմտնեն հունիսից։

Սահմանափակումները, որոնք արգելափակում են ԱՄՆ-ն ներդրողներին ռուբլով արտահայտված ՌԴ կառավարության պարտքը գնելուց վաղուց արդեն դիտվում են որպես «միջուկային տարբերակ» ֆինանսական շուկաներում, որտեղ պարտատոմսերը հայտնի են որպես OFZ բոնդեր (Ռուսաստանի կառավարության կողմից թողարկված դաշնային պարտքային պարտատոմսեր, որոնք կազմում են ֆինանսական ֆուկայի էական մասը): Օտարերկրացիներն այժմ ունեն այդ պարտքի մոտ մեկ հինգերորդ մասը, որի արժեքը կազմում է մոտ 37 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի 10 տարվա պարտատոմսերը ամենաշատը ընկել են անցած մարտից ի վեր Մոսկվայում առևտրի մեկնարկի ժամանակ, մինչդեռ ռուբլին ընկել է 1,4%: Bloomberg-ը, հղում անելով վերլուծաբաններին, գրում է, որ պարտքի սահմանափակումները էապես չեն խոչընդոտի Ռուսաստանի կառավարության կողմից ինքնուրույն ֆինանսավորելու ունակությանը:

Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհրդի և ֆինանսների նախարարության մամուլի խոսնակներն անմիջական մեկնաբանություն չեն տվել: Պետդեպարտամենտը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին: