Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ կառավարության որոշումներով 2020թ.-ի պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.3 մլրդ դրամ, ընդ որում` 576 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 11 մլրդ դրամ, այլ կազմակերպությունների և մասնավոր ներդրումները՝  700 մլն դրամ։ EconoMood-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հարցուպատասխանի ընթացքում։

Այս ծրագրերն ուղղված են եղել հիմնականում փողոցների վերանորոգմանը, մանկապարտեզների, մշակութային տների, համայքների կենտրոնների, ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգի, գազամատակարարման, էներգախնայող փողոցային լուսավորման կառուցմանը և նորոգմանը, անհրաժեշտ գյուղտեխնիկայի և կոմուլտեխնիկայի ձեռքբերմանը։ Համայնք-պետություն-մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում 2020 թվականին իրականացվել է՝

  • Բնակարավայրերի փողոցների կառուցում և նորոգում 169 ծրագիր կամ ընդհանուր սուբվենցիաների 29 տոկոսը 14.3 մլրդ դրամ արժողությամբ և 158 կմ ասֆալտապատված և սալիկապատված համայնքային/գյուղական ճանապարհներ։ 2018-2020 թթ.-ին այս ուղղությամբ ունեցել ենք 368 սուբվենցիոն ծրագիր՝ 23.4 մլրդ արժողությամբ։
  • Խմելու ջրահամակարգերի կառուցման և վերանորոգման 64 ծրագիր կամ ընդհանուր ծրագերի 11 տոկոսը՝ 4.2  մլրդ ընդհանուր արժողությամբ։
  • Ոռոգման համակարգերի կառուցում և նորոգում 37 ծրագիր կամ  ընդհանուր ծրագրերի 6 տոկոսը՝ 1.1 մլրդ դրամ արժողությամբ։
  • Փողոցային լուսավորության 87 ծրագիր կամ ընդհանուրի 14 տոկոսը՝ 1.4 մլրդ ընդհանուր արժեքով: 2018-2020 թթ.-ին իրականացվել է 161 ծրագիր գյուղական համայնքների փողոցների լուսավորման համար 2.6 մլրդ ընդհանուր արժեքով։
  • Վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆիտովոլտային կայանների տեղադրման 17 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 3 տոկոսը՝ 303 մլն դրամ արժողությամբ։
  • Բնակավայրերի գազաֆիկացման, մանկապարտեզների կառուցման և վերակառուցման 39 ծրագիր՝ 1.6 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։
  • Հասարակական շենքերի, մշակութային տների, համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում 1.5 մլրդ դրամ արժողությամբ 70 ծրագիր։

 

Առավել մանրամասն նախարարը շուտով հանդես կգա մամուլի ասուլիսով։