Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%»,- EconoMood-ի հաղորդմամբ այս մասին նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշում ԿԲ–ն ընդունել էր 2021թ-ի փետրվարի 2-ին՝ գործող տոկոսադրույքն ավելացնելով 0.25%-ով և սահմանելով 5.5%, որից հետո մարտի 16-ին որոշում էր կայացվել պահպանել վերաֆինանսավորման գործող 5.5% տոկոսադրույքը: