Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ. ապրիլին  ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի սպառողական գների մասին հրապարակումից։

2021թ. ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 12 ամսվա ընթացքում աճել են 8.3%-ով։ Վերջինիս հիմնականում պայմանավորված է եղել  բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի  ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝4.7%-ով։ 

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1% և 1.6%:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ, այդ թվում՝ հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում:

2021թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% գնաճ: 

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7% գնաճ:

2021թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ-ում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.6%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.7%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.9%, հագուստի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.0%, խոշոր կենցաղային սարքերի՝ 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 2.4% գնաճ:

ՀՀ-ում արձանագրվել է բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի 0.2% գնանկում: 2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ՀՀ-ում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ: