Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ին առաջին եռամսյակում շահագործման հանձնված շենքերի քանակն աճել է ավելի քան 70 տոկոսով` շահագործման հանձնելով ավելի քան 130 շենք։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումններից։

2021 մարտին շահագործման է հանձնվել 14 հազար 667 ք/մ-ին  համարժեք տարածք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64.4 տոկոսով։ 


Շահագործման հանձնված բնակելի շենքերի ծավալն՝ ըստ մարզերի


 

2021 առաջին եռամսյակում ՀՀ-ում շահագործման է հանձնվել 28 հազար 627 ք/մ համարժեք բնակելի շենքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով. շահագործման հանձնված բնակելի շենքի տարածքների գծով գրանցված աճի առումով առաջատար են եղել Արարատը՝ 20.8 անգամ, Լոռին` 6.9 անգամ և Տավուշը`5.8 անգամ։

2021թ. ապրիլի ընթացքում միայն քաղաք Երևանում տրամադրվել է՝ 98 նախագծման թույլտվություն, 168 շինարարության թույլտվություն, 41 շահագործման թույլտվություn, իսկ 2021թ. I եռամսյակում տրամադրվել է՝ 197 նախագծման թույլտվություն,  493 շինարարության թույլտվություն և 86 շահագործման թույլտվություն.

2021թ.հունվար-մարտ շինարարական աշխատանքներն ակտիվացել են գյուղատնեսական, անտառային  տնտեսություն և ձկնորսություն, հանքարդյունաբերական, էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղի, թափոնների կառավարման և  վերամշակման, մշակույթի, զվարճությունների  եւ հանգիստի ոլորտներում։