Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Ermenihaber.am-ից։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն իրականանացվել է Գերմանիա։ Հունվար–ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 5.7 մլրդ դոլար։

Նախորդ տարի ևս առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարվել էր Գերմանիա։ Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են՝ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ֆրանսիան: 

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Թուրքիայից Սաուդյան Արաբիա կատարված արտահանման ծավալները նվազել են 944.1 մլն դոլարով՝ կազմելով 67.4 մլն դոլար: