Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքական էմբարգոն Հայաստանի համար ոչ միայն հնարավորություն է, այլ նաև մեծ փորձություն։ Այս մասին նշել է «Արտահանում Հայաստան/Export Armenia» խմբի նախաձեռնող և հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

Է. Ստեփանյանի դիտարկմամբ՝ կա տարբերակ, երբ թուրքականի արգելքը մեր ապաշնորհ գործողությունների կամ անգործության պատճառով ի վերջո կարող է միայն վնաս տալ։ Օրինակ, ամեն անգամ շրջանառելով «6 ամիս» ժամկետը, պետությունը հույս է տալիս Թուրքիայից ներմուծողներին և վախեցնում է շատ ներդրողների։

«Պետությունը այս կամ այն կերպ պետք է երաշխավորի արգելքի պահպանումը առնվանզ 3֊4 տարի, որպեսզի բիզնեսը ավելի վստահ ու արագ ներդրումներ կատարի տեղական արտադրության ոլորտում։ Նաև, շատ կօգնի սկսած 2022 թվականից թուրքական պատրաստի արտադրանքի բրենդերի վաճառքի և ներմուծման արգելքը` անկախ արտադրության երկրից»,- ընդգծել է Ստեփանյանը։

Միևնույն ժամանակ, Ստեփանյանի դիտարկմամբ, հումքի և նյութերի արգելքի մասին դեռ շատ վաղ է խոսել։ Դրա հերթը կարող է գալ միմիայն տարիներ անց` եթե կարողանանք «մարսել» պատրաստի արտադրանքի արգելքի փուլը, որը դեռևս բավականին ցավալի է ընթանում...