Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիան շարունակում է մեծացնել արտահանման ծավալները: Ակնկալվում է, որ տարեվերջին արտահանման ընդհանուր ցուցանիշը կանցնի 200 մլրդ դոլարը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Ermenihaber-ից։

Թուրքիայի արտահանողների խորհրդի (ԹԱԽ-TİM) նախագահ Իսմայիլ Գյուլլեն, անդրադառնալով Թուրքիայի արտահանման ծրագրերին, նշել է, որ արդեն մայիսի դրությամբ արտահանման ծավալներն անցել են 100 մլրդ դոլարը: 

Ըստ նրա՝ Թուրքիան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում առևտրային հարցերով զբաղվող 73 պատվիրակություն է գործուղղել 57 երկիր: 

Նշենք, որ 2020թ. Թուրքիայի արտահանման ընդհանուր ցուցանիշը կազմել էր 169 մլրդ 514 մլն դոլար, իսկ 2019թ.՝ 219 մլրդ 425 մլն դոլար: