Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Մեծ քսանյակ»-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկի կառավարիչները այս շաբաթ հանդիպելու են Վենետիկում:

Վենետիկը, լինելով աշխարհում առաջին միջազգային ֆինանսական կենտրոնը, դարեր շարունակ ապրել է տնտեսական անկումներ: Ընդհանուր առմամբ, գլոբալ վերականգնումը կատարվում է ԱՄՀ-ի ապրիլյան կանխատեսումների համաձայն՝ այս տարի ապահովելով 6% տնտեսական աճ: Ճգնաժամից հետո որոշ երկրներում նկատվում է վերականգնում պայմանավորված արդյունավետ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ, ինչպես նաև պատվաստումների թվի մեծացմամբ:

ԱՄՆ-ի համար այս տարի կանխատեսվում է 7% տնտեսական աճ, որը 1984թ.-ից ի վեր լինելու է ամենաբարձր ցուցանիշը: Աստիճանաբար վերականգնում է նկատվում Չինաստանում, Եվրագոտու երկրներում, ինչպես նաև մի շարք այլ զարգացած և զարգացող երկրներում: Միաժամանակ կան մեծ թվով երկրներ, որոնց տնտեսությունները դեռ չեն վերականգնվում, այլ շարունակում են անկում ապրել: 

Աշխարհը կանգնած է երկկողմանի վերականգնման ապահովման առջև, որը պայմանավորված է պատվաստանյութերի մատչելիության կտրուկ տարբերություններով, վարակի ցուցանիշներով և քաղաքական աջակցություն ցուցաբերելու ունակությամբ: Վերջինս կրիտիկական պահ է, որը պահանջում է հրատապ գործողություններ G-20-ի և աշխարհի քաղաքական գործիչների կողմից: Ըստ ԱՄՀ գնահատականների,  պատվաստումների մեծացումը բարձր ռիսկային խմբերի համար կարող է փրկել ավելի քան կես միլիոն կյանք առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Պատվաստումների ցածր ցուցանիշները նշանակում են, որ աղքատ երկրները ավելի շատ են ենթարկվում վիրուսի եւ դրա բացասական հետևանքների ազդեցությանը: Աղքատ երկրներում կորոնավիրուսը առաջացրել է բյուջետային ռեսուրսների կրճատում, ինչպես նաև սննդամթերքի գների աճ:

Համաճարակի բացասական հետևանքներից խուսափելու համար առաջարկվում է.

1. Ակտիվացնել միջազգային համագործակցությունը: ԱՄՀ-ն առաջարկել է 50 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր, որը ստացվելու է պատվաստանյութերի ավելի արագ ներդրման հաշվին, արագացնելու է վերականգնման գործընթացը և հասնելու է տրիլիոն ԱՄՆ դոլարի: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է զարգացող երկրների հետ դեղաչափերի փոխանակման ընդլայնում, դրամաշնորհային և արտոնյալ ֆինանսավորման աջակցություն պատվաստանյութերի արտադրության ավելացման եւ դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև երկրի մատակարարումների ընդլայնում, պատվաստանյութերի արտահանման բոլոր խոչընդոտների վերացում: 

2. Ակտիվացնել վերականգնման ջանքերը: G20-ի անդամների գլխավորությամբ բազում միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ բյուջետային ոլորտում շուրջ 16 տրիլիոն դոլար: Կորոնավիրուսի թվերի բարելավումը թույլ կտա կարգավորել գործունեությունը, կառավարությունները պետք է աստիճանաբար նվազեցնեն աջակցության ծրագրերը, միաժամանակ մեծացնելով սոցիալական ծախսերը և վերապատրաստման ծրագրերը: Դա կօգնի վերացնել ճգնաժամի հետևանքները, որոնք հատկապես ուժեղ հարվածել են երիտասարդներին, կանանց եւ ցածր որակավորում ունեցող աշխատողներին:

3. Շարունակական աջակցություն տրամադրել խոցելի տնտեսություններին: ԱՄՀ գնահատականներով՝ ցածր եկամուտ ունեցող երկրներին անհրաժեշտ է հինգ տարվա ընթացքում մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլար տրամադրել միայն համաճարակի դեմ պայքարին։

ԱՄՀ-ն աննախադեպ ակտիվացրել է իր գործունեությունը՝ 114 մլրդ ԱՄՆ դոլարի չափով նոր ֆինանսավորում տրամադրելով 85 երկրների և հեշտացնելով պարտքի սպասարկումը  ամենաաղքատ անդամ երկրների համար։

Այս շաբաթ G20-ի հանդիպումը հնարավորություն կտա առաջ մղել նոր ծրագիրը, որը կաջակցի ցածր եկամուտ ունեցող երկրներին, ինչպես նաև ավելի աղքատ և խոցելի միջին եկամուտ ունեցող երկրներին, որոնք տուժել են համաճարակի հետևանքով: Դա նրանց կօգնի կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ կլիմայի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ 

 

Աղբյուրը՝ Imf.org