Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի մայիսին  ռուսական ցորենի արտահանումը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 42.8%-ով: Economood-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Դաշնային մաքսային ծառայությունը:

2021թ.-ի հինգ ամիսների ընթացքում ՌԴ-ից ցորենի արտահանումը նվազել է 19.5%-ով: Արժեքային արահայտությամբ արտահանումը նվազել է 4.5%-ով կամ 2.555 մլրդ ԱՄՆ դոլարով:

Դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել է նաև, որ ցորենի ներմուծումը հունվար-մայիս ամիսներին աճել է 35.9%-ով՝ հասնելով մինչև 72 հազ տոննա: Գարու ներմուծումը նվազել է 44.6%-ով՝ հասնելով մինչև 5.8 հազ տոննա, եգիպտացորենը՝ 28.4%-ով: 

Ընդհանուր առմամբ, 2021թ.-ի հինգ ամսում հացահատիկային մշակաբույսերի ներմուծումը կրճատվել է 8.9%-ով՝ հասնելով մինչև 168.4 մլն ԱՄՆ դոլարի: