Հետևեք մեզ նաև Telegram-ում

Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը նախորդ տարվա հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ 2021.-ի մայիս ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում: EconoMood-ի հաղորդմամբ՝ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների փոփոխությունները 2021թ. 1-ին կիսամյակում։

Հայաստանի Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.1-0.5%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Արտաշատում: Երևանում սպառողական գները նվազել են 0.9%-ով:
2021թ. հունիսին 2020թ. հունիսի
համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, կարտոֆիլի և մրգի՝ 13.8%, 23.7% և 5.6% գնանկումները: 
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում: 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.2% գնաճ: Խոզի մսի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 25.0%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 6.0%-ով: 

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. hունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.4% գնաճ: