Հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօրվա նիստում Կառավարությունն ընդունեց ՀՀ կառավարության 2010թ.-ի սեպտեմբերի 9-ի N1251 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում, ըստ որի՝ տրանսպորտային միջոցների պետական համարանիշների կորստի կամ գողության դեպքում նախատեսվում է կրկնօրինակի վերաթողարկում: Այս մասին հյատնում է EconoMood-ը։

Նախկին կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցի զույգ համարանիշների կորստի կամ գողության դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է դիմել ՀՀ ոստիկանություն՝ նոր թվերով և տառերով համարանիշ ստանալու համար, ինչն առնվազն 23000 դրամ պետական վճարներ էր ենթադորում: Այս օրենսդրական բացը նպաստել է վերջին ժամանակահատվածում գողությունների թվի մեծացմանը և տրանսպորտային միջոցների սեփականատերերից գումար շորթելու դեպքերի ավելացմանը: 

Նոր փոփոխության համաձայն՝ զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց (12000 ՀՀ դրամ) կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ: 

Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական թողարկումից 3 ամիս անց: Այս ընթացքում Կառավարությունը աշխատանքներ կիրականացնի՝ ոստիկանությանը համապատասխան  տեխնիկական միջոցներով ապահովելու համար: