Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունիսի 22-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 14 004 իրանցի, որից 10 093-ը՝ ցամաքային ճանապարհով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Իրանի մաքսային ծառայությունից։

Այդ ժամանակահատվածում Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից իրականացվել է 35 թռիչք՝ Հայաստան տեղափոխելով 3911 ուղևոր:

Իրանական օրացույցով հունիսի 22 մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով մեկնողների թիվը գնալով աճել է.

  • Հունիսի վերջի 100 ուղևորի փոխարեն հուլիսի 5-ի դրությամբ մեկնել է շուրջ 300, 
  • Հուլիսի 6-ին՝ 455, հուլիսի 7-ին՝ 813, հուլիսի 8-ին 2219, 
  • Հուլիսի 9-ին՝ 2212 իրանցի,
  • Հուլիսի 10-ից ուղևորահոսքը սկսել է զգալիորեն նվազել՝ հասնելով 396-ի,
  • Հուլիսի 15-ին Հայաստան է մեկնել 170 իրանցի,
     

Հուլիսի 13-ից սկսել է աճել Իրան վերադարձողների թվաքանակը. այդ օրը ցամաքային ճանապարհով երկիր է վերադարձել 981 իրանցի, հուլիսի 14-ին՝ 2100, հուլիսի 15-ին՝ 547, հուլիսի 16-ին՝ 515: