Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այս տարի Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 0.1 տոկոսային կետով՝ սահմանելով 7.2%: Որոշումը կայացվել է տարածաշրջանի մի քանի պետություններում կորոնավիրուսի նոր բռնկումների բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով: Economood-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱԶԲ հուլիսի 20-ին տարածված զեկույցում:

ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադայի խոսքով՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերականգնումը համավարակից շարունակվում է, սակայն մնում է անկայուն վերսկսված բռնկումների, վիրուսի նոր տարատեսակների հայտնվելու և պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման պատճառով: Արևելյան Ասիայի տարածաշրջանում՝ Հոնկոնգում, մայրցամաքային Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում, 2021թ.-ի համար տնտեսական աճի կանխատեսումը 7,4%-ից բարձրացվել է մինչև 7,5% պայմանավորված տնտեսությունների վերականգնմամբ:

Կենտրոնական Ասիայում այս տարի աճի կանխատեսումը 3,4%-ից բարձրացվել է մինչև 3,6%: Դա հիմնականում կապված է Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի՝ ենթատարածաշրջանային խոշորագույն տնտեսության բարելավման հեռանկարների հետ։ 2022թ.-ի կանխատեսումը մնում է 4,0%-ի մակարդակում:

Հարավային Ասիայի, Հարավարևելյան Ասիայի 2021թ.-ի աճի կանխատեսումը 9.5%-ից իջեցվել  է մինչև 8.9%:  Ինչ վերաբերում Է Հնդկաստանին, բանկի փորձագետները կարծում են, որ երկրի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 10%-ով, ինչը 1 տոկոսային կետով ցածր է նախորդ սպասումների համեմատությամբ, որոնք հնչեցվել են ապրիլին:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար գնաճի կանխատեսումն այս տարի 2,3%-ից բարձրացվել Է մինչև 2,4%, ինչի հիմքում ընկած Է նավթի և հումքի գների աճը: 2022 թ.-ի կանխատեսումը մնում Է 2,7%-ի մակարդակում: