Հետևեք մեզ նաև Telegram-ում

EconoMood-ն առանձնացրել է Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հարցազրույցի հիմնական շեշտադրումները, որոնք ներկայացված են ստորև.

Ազգային նոր ավիափոխադրող ունենալու վերաբերյալ.

  • «Էյր Արաբիայի» կողմից մրցակցային սահմանափակումներ չեն լինի, և Հայկական ավիաընկերությունը կկարողանա սպասարկել Երևան-ԱՄԷ ուղղությունը։ Հնարավորություն կստեղծվի թռիչքներ իրականացնել Երևան-Լոնդոն ուղղությամբ, ինչպես նաև այն ուղղություններով, որոնք հինգ ու կես ժամվա ընթացքում հնարավոր կլինի սպասարկել։
  • Քայլեր են ձեռնարկվելու «Էյր Արաբիայի» միջոցով եվրոպական շուկա դուրս գալու համար։ Այդ հնարավորությունն առկա է, քանի որ ընկերությունը համարվում է ամենաանվտանգ ավիաընկերություններից մեկն աշխարհում։
  • Ռազմական դրության պայմաններում «Էյր Արաբիայի» օդանավերը ծառայելու են պետությանը, սակայն նախնական պայմանավորվածություն դեռևս չկա:
  • Այժմ բանակացությունները գտնվում են այն փուլում, որ «Էյր Արաբիան» ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին պետք է դիմի շահագործողի վկայական ստանալու հարցով և 90 օրվա ընթացքում փորձի ստեղծել իր անձնակազմը, այնուհետև հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել։
  • «Էյր Արաբիայի» անձնակազմը մեծամասամբ լինելու է հայկական: Տոմսերի վաճառքը իրականացվելու է ՀՀ-ում, ինչպես տեղում, այնպես էլ օնլայն հարթակում:
  • Մասնաբաժինների առումով առավելությունը կտրվի ՀՀ-ին, քանի որ ստեղծվելու է ազգային ավիափոխադրող: Ռևազյանը հերքեց «Էյր Արաբիայի» 50%-ից ավելի մասնաբաժին ունենալու փաստը:

 

Ոլորտի մյուս նորությունները.

  • Wizz air ավիաընկերությունն արդեն իսկ բացել է ուղղությունները, Ryanair-ը երկարաժամկետում նույնպես կիրականացնի, սակայն կարճաժամկետում՝ ոչ։
  • Զվարթնոց օդանավակայանը մոտ ապագայում հնարավոր է դարձնել տարանցիկ՝ ազգային ուժեղ փոխադրող ունենալու պարագայում, սակայն ներկա պայմաններում դեռևս շատ անելիքներ կան։
  • Մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ հնարավոր է կատարել չարթերային թռիչքներ, սակայն դա չի կարող արդյունավետ լինել ամբողջ տարվա համար։ Կանոնավոր չվերթեր իրականացնելը բարդ է կազմակերպել, սակայն ազգային ավիափոխադրող ունենալը կարող է նպաստել տարանցիկ չվերթեր իրականացնելու համար։
  • Կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ։
  • ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն 2019թ. նոյեմբերից գտնվում է ԵՄ ավիացիոն սև ցուցակում: Վերջին երկու տարիների ընթացքում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել սև ցուցակից դուրս բերելու համար: ԵՄ գնահատականներով՝ Ռևազյանի ղեկավարման 3 տարիների ընթացքում տվյալ ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման շնորհիվ առաջընթաց է գրանցվել:
  • Գյումրիի օդանավակայանում իրականացվել են ներդրումներ, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ, հետագայում պլանավորվում է նաև շենքի ընդլայնում:
  • “Fly Armenia” ընկերության գործունեությունը դադարեցվել է թռիչքային անվտանգության խնդիրների և առնվազն 1 պիտանի օդանավ չունենալու պատճառով:
  • “Fly One” ընկերությունը դիմել է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին շահագործողի վկայական ստանալու հարցով. գործն ընթացքի մեջ է: