Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազ., ինչը 2021 թ.-ի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազ․, 2020 թ.-ի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազ․, 2019 թ.-ի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազ․, իսկ 2018 թ.-ի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեից։

Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով: 

2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 177 հազար դրամ: