Հետևեք մեզ նաև Telegram-ում

Տնտեսության վերականգնմանը կարող է խոչընդոտել վարակի տարածման ռիսկը և պատվաստումների ցածր մակարդակը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հրապարակած զեկույցից:

Զեկույցում նշվում է, որ նախորդ հունիսի համեմատ՝ գնաճը բարձրացավ ու կազմեց 6.5%՝ հուշելով 50 բազային կետով ծրագրային մակարդակի բարձրացում: Արտահանման և ներկրման ծավալների վերականգնումը շարունակվեց: Եկամուտների հավաքագրումը բարձր էր մայիսին, որի շնորհիվ նախորդ տարվա համեմատ դեֆիցիտը կրկնակի կրճատվեց:

Բանկային հատվածում մայիսին պահպանվեց միջնորդական ծառայությունների թույլ կատարողականը, մինչդեռ շահութաբերությունը վերականգնվեց: Նախորդ ամսվա համեմատ մայիսին վարկերը կրճատվեցին 1.6 տոկոսով, մինչդեռ ավանդներն աճեցին 2 տոկոսով (երկուսն էլ ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով): Նախորդ ամսվա համեմատ վարկերի և ավանդների դոլարացման մակարդակի աճը աննշան է և համապատասխանաբար կազմում է մոտ 49 և 53 տոկոս:

Ավանդների տոկոսադրույքները փոքր-ինչ աճեցին: Ինչևէ, վարկերի տոկոսադրույքները նվազեցին, ինչը կարող է վկայել շուկայում մրցակցության աճի կամ առավել ռիսկային հաճախորդների համար վարկավորման հասանելիության հետ կապված ավելի լուրջ դժվարությունների հետ: Ընդհանուր առմամբ, բանկային հատվածը կրկին սկսեց շահութաբերությամբ աշխատել մայիսին: Ինչևէ, տարվա առաջին հինգ ամսում շահութաբերությունը երկու անգամ ցածր էր՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: