Հետևեք մեզ նաև Telegram-ում

MyWay ավիուղիները հուլիսի 22-ից տվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերի մեկնարկը: EconoМооd-ն այս մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: