Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105%: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակակագրական կոմիտեից։

Ըստ ՎԿ-ի ընթացիկ օպերատիվ տվյալների՝ ամենամեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում, մասնավորապես, 2021թ․-ի հունվար մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալներն ավելացել են 10.8%-ով։ 

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա արևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 8%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 6,8%-ով, ծառայություններինը՝ 2,7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքինը՝ 2,1%-ով։

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 5,7% գնաճ, իսկ այս տարվա հունիսին մայիսի նկատմամբ՝ 0,8% գնանկում։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 379 մլն 500 հազար դոլարի ապրանք և ներմուծվել՝ 2 մլրդ 192 մլն 200 հազար դոլարի ապրանք, ընդ որում՝ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 23,3%-ով, իսկ ներմուծմանը՝ 7,9%-ով։