Հետևեք մեզ նաև Telegram-ում

1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը 2021թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 584.44 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 49.95 մլրդ դրամով կամ 9.35%-ով։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ.-ի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները: Այս մասին Economood.am-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 148.06 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.99 մլրդ դրամով կամ 1.98%-ով:

 

ՀՀ խոշոր հարկ վճարողների տասնյակը 2021թ. հունվար-հունիսին

    Կազմակերպության անվանումը

Ընդամենը մուտքեր

(մլրդ դրամ)

  1. «Գազպրոմ Արմենիա»

28.45

  1. « Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

26.81

  1. «ՀՀ ՊՆ աշխատակազմ»

25.39

  1. «Գրանդ Տոբակո»

12.94

  1. «Գեոպրոմայնինգ Գոլդ»

12.42

  1. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»

10.22

  1. «Թեղուտ»

9.8

  1. «ՄՏՍ Հայաստան»

8.88

  1. «ՍիՓիԷս Օիլ»

6.81

  1. «Ֆլեշ»

6.34

 

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 28.45 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.44%-ով:

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 26.81 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 15.59%-ով։

Երրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 25.39 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ ավելացել է  54.08%-ով:

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 12.94 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 50.74%-ով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունն առաջատարն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, որը 2020թ.-ի հունվար-հունիսի նկատմամբ անկում է ապրել 22.17%-ով:

Վեցերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 10.22 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 12.85%-ով։

Թեղուտը 7-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 9.8 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.89 մլրդ դրամով կամ 15.67%-ով։

Ութերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 8.88 մլրդ դրամով և արձանագրած 2.21 մլրդ կամ 33.06% աճով։ 

ՍիՓիԷս Օիլն 9-րդն է՝ 6.81 մլրդ դրամ, մինչդեռ 2020թ. I կիսամյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը եզրափակում է տասնյակը՝ 6.34 մլրդ դրամ՝ 2020թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 20.17%-ով։