Հետևեք մեզ նաև Telegram-ում

Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել Է 8 %-ով, իսկ մահացությունը՝ 21 %-ով: EconoMood-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ արձանագրվել են ախտահարման ավելի քան 3,8 մլն դեպք և 69 հազարից ավելի մահացու դեպք, ընդ որում՝ մահացության առաձնապես ուժեղ աճ Է արձանագրվել Հարավ-արեւելյան Ասիայում, Հյուսիսայն և Հարավային Ամերիկայում։

«Անցյալ շաբաթ (հուլիսի 19-ից մինչեւ 25-ը) հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվը գերազանել Է 3,8 միլիոնը, ինչը 8 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատությամբ։ Միջին հաշվով օրական ստացվել են հաղորդումներ վարակման մոտավորապես 540 հազար դեպքերի մասին, մինչդեռ նախորդ շաբաթ օրական եղել Է 490 հազար: Ըստ որում «կտրուկ աճել Է մահացու վախճանների քանակը». մահացել Է ավելի քան 69 հազար մարդ, ինչը 21 տոկոսով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ, երբ արձանագրվել Էր մահվան 56 հազարից ավելի դեպք: Հուլիսի 19-ից մինչեւ 25-ն աշխարհում հայտնաբերվել են 3 807 939 վարակվածներ եւ արձանագրվել Է 69 132 մահացու վախճան:

Մահվան ելքով դեպքերի քանակի նվազում Է նշվել Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 28 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ-արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 775 հազար վարակվածներ, մահացել Է 21 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (500 332): Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (324 334), Ինդոնեզիան (289 029), Մեծ Բրիտանիան (282 920) եւ Հնդկաստանը (265 836):

ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից այն Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո, ընդլայնել Է իր աշխարհագրությունը 124-ից մինչեւ 132 երկիր։