Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի հրապարակումից:

2021թ.-ի առաջին կիսամյակում 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական և իրական (ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով ճշգրտված) աշխատավարձերի ամենաբարձր աճը գրանցվել է Ղազախստանում՝ համապատասխանաբար 16.7% և 8.8%: Նույն ժամանակահատվածում միջին ամսական անվանական և իրական աշխատավարձերը ավելացել են նաև Բելառուսում՝ գրանցելով 14.9% և 5.6% աճ: 

Ռուսաստանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 9.4%, իսկ իրական աշխատավարձի՝ 3.4% աճ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում և Ղրղզստանում միջին ամսական անվանական աշխատավարձերը աճել են՝ 5.4% և 7.9%-ով, մինչդեռ միջին ամսական իրական աշխատավարձերը նվազել են 0.3% և 2.6%-ով:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների, 2021թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196 հազար 440 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 5.4%-ով։