Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը 2021թ.-ի հուլիսին թե՛ տարեկան կտրվածքով, թե՛ նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել են՝ կազմելով 3.9 տրլն ՀՀ դրամ:

EconoMood-ի փոխանցմամբ, ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիս ամսվա ավանդների և վարկերի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկերը նվազել են մոտ 1.7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ կրճատվել է մոտ 0.6%-ով։ Ընդ որում ռեզիդենտներին տրված վարկերը նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել են 1.4%-ով, իսկ ոչ ռեզիդենտներին տրված վարկերը նվազել են 5.4%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում բացառությամբ գյուղոլորտի, շինարարության, տրանսպորտի և կապի, հիփոթեքային վարկերի, մնացած ոլորտների գծով անկում է գրանցվել: Ընդ որում ամենամեծ անկումը նկատվել է այլ վարկերի, ապա սպառողական վարկերի գծով՝ շուրջ 11%: Անկում է գրանցվել նաև առևտրի, արդյունաբերության և սպասարկման ոլորտներին տրամադրվող վարկերի գծով:

Տարեկան կտրվածքով անկում են գրանցել շահույթ չհետապնդող կազմակերպություններին, այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող վարկերը: