Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի գրառումից:


Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։


Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։


Հարկ է հավելել նաև, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել։