Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ ՀՀ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ ՀՀ դրամ կամ 5%-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ ՀՀ դրամ կամ 27%-ով:

Այսպիսով, դիտարկվող ժամանակահատվածում ապահովվել է 984 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ:

Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ ՀՀ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ ՀՀ դրամ կամ 57%, իսկ 2018թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ ՀՀ դրամ կամ 81%: