Հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրոպական Միության խորհուրդը որոշել է սահմանափակել համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկը՝ հեռացնելով 6 երկիր: Պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, իսկ վերջնական որոշումը կհրապարակվի շաբաթվա վերջին: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Schengenvisainfo կայքից: 

ԵՄ-ում Reuters գործակալության աղբյուրները հերթական անգամ հրապարակել են այն երկրների ցուցակը, որոնք, ամենայն հավանականությամբ, ցուցակից կհեռացվեն: Դրանք են՝ 

  • Ալբանիա
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Բրունեյ
  • Ճապոնիա
  • Սերբիա

Ապահով երկրների ցանկից հեռացումը նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում վերականգնել մուտքի սահմանափակումները տվյալ երկրներից ժամանող ճանապարհորդների համար, որոնց ավելի վաղ թույլատրվել էր առանց սահմանափակումների այցելել ԵՄ և Շենգենյան գոտու երկրներ:

Մուտքի սահմանափակումները կարող են ներառել թեստավորում, կրկնակի թեստավորում, կարանտին կամ ընդհանրապես մուտքի արգելք չպատվաստված անձանց համար:

Հարկ է նշել, որ Եվրոպական միության խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։