Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ.-ին Ռուսաստանի ապահովագրական շուկայում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 4% աճ, իսկ ապահովագրական շուկայի ծավալը հասել է 1.5 տրլն ռուբլու: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է KPMG-ի իրականացրած հետազոտությունից:

 Վերջին ժամանակաշրջանում ապահովագրական շուկայի վիճակը թույլ է տալիս առաջիկայում կանխատեսել կայունություն: Ըստ կանխատեսման՝ մինչև 2024թ. ապահովագրավճարների ծավալը կհասնի 2.3 տրլն ռուբլու և ենթադրվում է, որ ապահովագրական ընկերություններն ավելի ու ավելի մեծ ուշադրություն կդարձնեն հաճախորդների կարիքների բավարարմանը՝ առաջարկելով նոր և ավելի անհատականացված ծառայություններ և ապրանքներ: 

2020թ.-ին ապահովագրության ընդհանուր մասնաբաժինը ՀՆԱ-ում հասել է 1,41%-ի, ինչը գերազանցում է 2019թ.-ի ցուցանիշը 0.6 տոկոսային կետով: Հարկ է նշել, որ 2020թ.-ին կյանքի ապահովագրության վճարները աճել են 5%-ով՝ հասնելով 431 մլրդ ռուբլու: Հատկանշական է, որ Ռուսաստանում կյանքի ապահովագրությունն արագորեն զարգանում է. վերջին 4 տարվա ընթացքում ապահովագրավճարների ծավալը կրկնապատկվել է:

Ակնկալվում է, որ մինչև 2024թ. Ռուսաստանի ապահովագրական շուկայի ծավալը կհասնի 2.3 տրլն ռուբլու, իսկ միջին տարեկան աճը կկազմի 11.6%: