Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական աճի ապահովման հիմնական լոկոմոտիվը հանքարդյունաբերության ոլորտն է: 2021թ.-ի հունվար-հուլիս ամիսներին, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման ծավալներում կազմել է մոտ 37%: EconoMood-ը անդրադարձել է Վաչե Գաբրիելյանի հարցազրույցի կարևորագույն հատվածներին:

  • Կարևոր է կառավարության ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջեի չափը, քանի որ միայն այդ դեպքում պարզ կլինի, թե որքանով է վերջինս արդյունավետ և նպատակային:
  • Հայաստանի բյուջեի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները հանդիսանում են Համաշխարհային բանկից, Ասիական Զարգացման բանկից և այլ կառույցներից ստացված վարկային միջոցները: Վերջիններիս միջոցով մասնավորապես իրականացվում են կապիտալ ծախսերը՝ ճանապարհների կառուցում, ենթակառուցվածքների բարելավում և այլն, որոնք վերջին երեք տարիների ընթացքում դանդաղել են:
  • Նախքան համայնքների խոշորացման ռեֆորմի ընդունումը, անհրաժեշտ էր կատարել վերլուծություն և հասկանալ դրա տված օգուտները, բյուջեի, կապիտալ ծախսերի փոփոխությունները, քանի որ ներկայում կան մի շարք խոշորացված համայնքներ:
  • Ապագայում տնտեսության շեշտակի անկում չի լինելու, հակառակը՝ գրանցվելու է որոշակի աճ, սակայն վերջինս ուղեկցվելու է բարձր գնաճի տեմպերով, ինչի արդյունքում տնտեսական աճը չի բերելու ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը:
  • Անհրաժեշտ է մանրամասն հաշվարկել 2023թ.-ի առողջության ապահովագրության ներդրման արդյունավետությունը, դրա իրականացման ռիսկերը և արդյունավետ իրագործման մեխանիզմը, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացնել ծավալուն բացատրական աշխատանքներ: