Հետևեք մեզ նաև Telegram-ում

Անշարժ գույքի հսկա China Evergrande Group-ը հայտարարել է, որ չի կարող վաճառել ակտիվներն այնքան արագ՝ հնարավորություն ունենալու սպասարկել իր 300 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտքը, և բացի այդ ընկերության դրամական միջոցների հոսքը գտնվում է «հսկայական ճնշման տակ»:

Ներդրողները բողոքի ակցիայից ժամեր անց ընկերությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ անշարժ գույքի վաճառքների զգալի անկումը կշարունակվի այս ամիս, ինչը, ամենայն հավանականությամբ, կխորացնի իրացվելության հետ կապված խնդիրները:

Ընկերությունը մեղադրել է մեդիայում տեղ գտած բացասական հոդվածներին` ներդրողների վստահությունը թուլացնելու համար, ինչն էլ հանգեցրել է վաճառքների մասով ակտիվ ամսվա՝ սեպտեմբերին վաճառքների կանխատեսվող անկման համար:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իր դուստր ձեռնարկություններից երկուսը չեն կատարել երաշխիքային պարտավորությունները երրորդ անձանց կողմից թողարկված 934 մլն յուանի (145 մլն ԱՄՆ դոլար) հարստության կառավարման արտադրանքի դիմաց, ինչն էլ կարող է «հանգեցնել խաչաձև դեֆոլտի»:

Եվ որպես նշան, որ վերակառուցման ծրագրերն արագանում են, նշվել է, որ ընկերությունը խորհրդականներ է նշանակել «կապիտալի կառուցվածքը գնահատելու, իրացվելիությունը գնահատելու և իրացվելիության ներկայիս խնդիրը թեթևացնելու ուղղությամբ բոլոր հնարավոր լուծումների համար»:

Ընկերության բաժնետոմսերն այս տարի նվազել են 75%-ով, ինչը մտավախություն է առաջացրել վերլուծաբանների մոտ ՝ «վարակի վտանգի» տարածմամբ, որը սկսվում է Չինաստանի գերտաքացած անշարժ գույքի շուկայում և նաև բանկային համակարգում:  Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ընկերությունը ստիպված կլինի վերակառուցել իր պարտքը և, հնարավոր է, փլուզվի կառավարության կողմից կազմակերպված գործողության արդյունքում՝ չփլուզելով երկրի անշարժ գույքի շուկան, ինչը ընկերությունը համարել էր ապատեղեկատվություն:

Մամուլում տեղ գտած տարբեր հրապարակումների ֆոնին, ընկերությունը սեպտեմբերի 13-ին հաղորդագրություն էր տարածել և ընդգծել, որ իսկապես հանդիպել է աննախադեպ դժվարությունների. «...բայց ընկերությունը վճռականորեն կատարում է իր կորպորատիվ պատասխանատվությունը, ամեն ինչ անում է վերսկսելու աշխատանքը… և փորձելու է բոլոր միջոցները բնականոն գործունեությունը վերականգնելու և հաճախորդների օրինական իրավունքներն ու շահերը լիովին պաշտպանելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Մի շարք փորձագետներ չինական ընկերության պոտենցիալ փլուզումը համեմատում են 2008թ.-ին  Lehman Brothers-ի անկման հետ: Նշվում է, որ Չինաստանը բնութագրվում է բարձր զարգացած ստվերային բանկային համակարգի առկայությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն թաքցնել «վատ պարտքերի» նույնիսկ զգալի ծավալները: Անցյալ տարվանից վարկանիշային գործակալությունները բազմիցս իջեցրել են Evergrande-ի վարկանիշը, քանի որ աշխարհի ամենից շատ պարտք ունեցող անշարժ գույքի կառուցապատողը բախվում է իրացվելիության խնդրին: Ֆիրմայի ֆինանսական դիրքերը թուլացել են հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը սահմանեց կանոններ կառուցապատողների փոխառության ծախսերը զսպելու համար: Այդ միջոցները պարտքի սահմանափակում են դնում՝ կապված ընկերության դրամական միջոցների հոսքերի, ակտիվների և կապիտալի մակարդակի հետ:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ընկերությունը բանակցություններ է վարում ներդրողների հետվճարման երեք տարբեր եղանակների ուղղությամբ, որոնք ընկերությանը հնարավորություն կտան կատարել պարտավորությունները և պահպանել իրացվելիությունը: