Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա մարտին ԵԱՏՄ երկրներում ապրանքների և ծառայությունների սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 6.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 15.9%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքից:

2022թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների գներն աճել են 17.4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝6.3%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների գները նախորդ տարվա մարտի նկատմամբ աճել են 18.7%-ով, իսկ 2022թ.-ի փետրվարի նկատմամբ՝ 9.9%-ով:

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երկրներում, 2022թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, վճարովի ծառայությունների գներն աճել են 9.7%-ով:

Պարենային ապրանքների գծով ամենաբարձր գնաճը, 2022թ.-ի մարտին 2021թ.-ի նույն ամսվա համեմատ, արձանագրվել է Ռուսաստանում՝ 18%, Բելառուսում` 15.6% և Ղրղզստանում՝ 15.5%: Դիտարկվող ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների գծով ամենաբարձր գնաճը կրկին արձանագրվել է Ռուսաստանում՝ կազմելով 20.3%, Բելառուսում՝ 18.7% և Ղրղզստանում՝ 11.1%:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի մարտին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8%: ՀՀ-ում պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 12.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները՝ 4.8%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում վճարովի ծառայությունների գները նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 3.3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.7%-ով: