Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8.4%: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. 

✔️ ծառայություններ՝ 25.9%,

✔️շինարարություն՝ 8.2%,

✔️ առևտրի շրջանառություն՝ 6.6%:

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6.9%-ով:

Պետք է նշել, որ 2022թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ը կազմել է 9.6%: 

Հարկ է նշել, որ 2022թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.4%-ով, իսկ հունվար-մարտին՝ սպառողական գների ինդեքսն ավելացել է 7.8%-ով։

Միևնույն ժամանակ, 2022թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են հետևյալ կերպ.

✔️ծառայությունների ծավալն աճել է 22.2%-ով,

✔️էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը աճել է 16.7%-ով,

✔️առևտրի շրջանառությունն աճել է 7.6%-ով,

✔️շինարարության ոլորտն աճել է 6.2%-ով,

✔️արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.1%-ով,

✔️գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.4%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 26.9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 45.6%-ով։