2020թ.-ին ներդրումներ/ՀՆԱ  և ազգային խնայողություններ/ՀՆԱ հարաբերակցությունները կաճեն՝ համապատասխանաբար կազմելով 24.1 և 16.2 տոկոս։ Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում:

Զեկույցում նշված է, որ ՀՀ իշխանությունը նպատակադրել է Էկոնոմիկայի նախարարության կազմում ստեղծել ներդրումային գրասենյակ՝ նպատակ ունենալով խթանել համախառն և օտարերկրյա ներդրումներն, ինչպես նաև իշխանությունը փորձում է բարելավել բիզնես միջավայրը նոր ձեռնարկատիրական  գործունեության սկսողների համար, որը նույնպես պետք է խթանի նեդրումների հոսքը։

Կառույցը կանխատեսում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը 2020-2024թթ.-ի ընթացքում ունենալու է աճի միտում՝ 2024թ.-ին հասնելով 440 մլն ԱՄՆ դոլար։