Ընթացիկ տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը Իրանից Հայաստան է ամենաշատը ներմուծվել նարինջ՝ մոտ 1735 տոննա: Այս մասին տեղեկանում ենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալներից:

Հայաստան է ներմուծվել 1140 տոննա կիվի, 937 տոննա վարունգ, 527 տոննա կերակրի յոդացված աղ, 913.5 տոննա գազար, 69.5 տոննա սոդա, 253.8 տոննա խնձոր, 202 տոննա պղպեղ, 626.5 տոննա կաղամբ։

Իրանից մեծ քանակությամբ ներկրվել են նաև նուռ, բրոկոլի, դդմիկ, սամիթ, անանուխ, մանդարին, կիտրոն, չամիչ, պիստակ և այլն։