2019թ-ին ՀՀ միջազգային պահուստները 2003թ-ից ի վեր գրանցել են իրենց ամենաբարձր արժեքը ՝ 27 224 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 7%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից:

 

 

2019թ-ին ՀՀ միջազգային պահուսների կառուցվածքում 0.3% կազմում են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրվող  հատուկ փոխառության իրավունքները՝ ՀՓԻ, իսկ 99.7%-ը ՝ Արտարժութային պահուստները:

Հատկանշական է, որ 2020թ-ի հունվարին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2 671 մլն ԱՄՆ դոլար, որը 2019թ-ի հունվարի ցուցանիշից ավել է 34%-ով, իսկ 2018թ-ի նույն ցուցանիշից՝ 17%-ով: