Աշխարհի խոշոր հեջ-ֆոնդերը բարձրացնում են ոսկու համար սահմանվող տոկոսադրույքը` կանխատեսելով, որ կենտրոնական բանկերը արձագանքելու են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամով պայմանավորված արժույթների արժեզրկմանը: Այս մասին հաղորդում է EconoMood-ը:

 

Paul Singer’s Elliott Management-ը, Andrew Law’s Caxton Associates-ը և Danny Yong’s Dymon Asia Capital-ը շուկայում իրենց գործունեութան համար  հիմք են ընդունում ոսկու գնի բարձրացումը, որը այս տարի աճել է մոտ 12 տոկոսով: Վերջիններս ենթադրում են, որ թուլանալու են երկրների կողմից իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների գործիքների ազդեցության միջակայքերը, իսկ երկրների տնտեսությունում կայունությունը և ռիսկերի զսպումը պայմանավորված է լինելու ոսկու պահուստներով:
 

Ներկա իրավիճակում ոսկու դերը որպես երկրի տնտեսության ռիսկերի զսպման գործիք կարևորել է Danny Yong’s Dymon Asia Capital հիմնադիրներից Դաննի Յանգը: Danny Yong’s Dymon Asia Capital-ի ակտիվներն այս տարի աճել են 36 տոկոսով, իսկ New York-based Elliott-ը, որը տիրապետում է 40 միլիարդ դոլարին համարժեք ակտիվների, նշել է, որ ոսկին միակ ակտիվն է, որի իրական արժեքն ավելին է, քան իր ներկա գինը:  

 

Լոնդոնյան հեջավորման գործընթաց իրականացնող Caxton-ը, որը աշխարհի հնագույն հեջ ֆոնդն է, ոսկու տոկոսադրույքի հաշվին մեծացրել է շահույթը. վերջինիս գլոբալ ֆոնդն աճել է 15 տոկոսով, երբ մակրո ֆոնդը` 17 տոկոսով:

Ոսկու պաշարը հատկապես նշանակալից կլինի գնաճային բարձր միտումներ ունեցող երկրներում: Հայաստանում վերջին տարիներին գնաճային միտումները բավականին թույլ են`  տարեկան գնաճը վերջին մեկ տարվա ընթացքում դեֆլյացիոն միտումներ ունի: 2003 թվականից հետո Հայաստանը  ոսկու պաշար չունի: