Քանակական թեթևացումն արդեն կրում է համաշխարհային բնույթ։ Այն դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական գործիք է համարվում, ինչը կիրառելով հավելյալ իրացվելիություն և ակտիվություն է ապահովվում տնտեսությունում։ Սկզբնապես կիրառվել է Ճապոնիայում 2000-ականների սկզբին, ապա ընդունվել ԵՄ-ում և ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամի ժամանակ, իսկ կորոնավիրուսը նպաստեց դրա տարածմանը զարգացող շուկաներում։

Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի տասնյակ երկրներում գործում են ակտիվների գնման ծրագրեր, այսինքն կիրառվում է քանակական մեղմացում՝ համավարակային պայմաններում տնտեսությունները խթանելու կամ պարտատոմսերի շուկայում ֆունկցիոնալությունը խթանելու համար։ Օրինակ մարտի 15-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց նման ծրագրի մասին, որն արժեր 700 մլրդ դոլար։

Ընդհանրապես զարգացող երկրներում կիրառվում են դրամավարկային քաղաքականության այսպես կոչված ավանդական գործիքներ, իսկ քանակական թեթևացումը  կամ մեղմացումը պայմանականորեն համարվում է ոչ ավանդական։ Վիճահարույց քաղաքականությունը, ինչը հաճախ նկարագրվում է որպես փողի տպում ավելի ռիսկային է այն երկրների համար, որոնք կախվածություն ունեն միջազգային ներդրողներից արտարժութային վարկեր ներգրավելու տեսանկյունից և արդեն պայքարում են իրենց նկատմամբ վստահությունը պահպանելու համար։ Այնուամենայնիվ այն երկրների համար, որոնք հսկայական աշխատանք են իրականացրել տեղական կապիտալի «լողավազան» և մոնետար ու ֆիսկալ մարմինների նկատմամբ վստահություն ստեղծելու համար, քանակական թեթևացումը կարող է արդյունավետ և օգտակար միջոց լինել տնտեսության խթանման համար, երբ այլ միջոցները սպառված են։

Խորվաթիան, Լեհաստանը, Ռումինիան սկսեցին իրենց ծրագրերը հունիսի սկզբից, իսկ Հունգարիայի կենտրոնական բանկը վերսկսկել է պարտատոմսերի գնման ծրագիրը։ Մինդեռ, օրինակ, Կոլումբիան Լատինական Ամերիկայի առաջին երկիրն է, որ կիրառել է այդ գործիքը մարտ ամսին, որին էլ հաջորդել է Չիլիի պլանը, որով պետք է գնվեն 8 մլրդ դոլար պարտատոմսեր, ինչն էլ համարժեք է երկրի ազգային եկամտի 3 տոկոսին։ Ինդոնեզիայի Ֆինանսների նախարար Շրի Մուլյանին Ինդրավատին հայտնել էր, որ երկիրը կշարունակի իրականացնել քանակական թեթևացում, ինչքան որ անհրաժեշտ լինի։ 

Զարգացող երկրները ևս շահում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի իրականացրած քաղաքականությունից։ Ինչպե՞ս։ Երբ ապրանքների գների տատանումները, տնտեսության, տուրիզմի կանգը ճնշում էին զարգացող երկրների տնտեսությունները և նպաստում էին կապիտալի արտահոսքին, դոլարի ֆինանսավորման պայմանների թեթևացումը ստեղծում է բարենպաստ ֆոն։ Քանի որ ավելի ռիսկային ակտիվները հավաքվել են ՖԵԴ-ի աջակցությունն ունենալով, զարգացող երկրները ի վիճակի եղան վաճառել միլիարդավոր դոլարներ արժողությամբ պարտատոմսերը։ 

Այնուամենայնիվ քանակական թեթևացումն ամենից շատ լավ է աշխատում, երբ ավանդական մոնետար քաղաքականությունը սպառված է։ Ինդոնեզիայի կարճաժամկետ տոկոսադրույքը դեռ 4 տոկոսի շրջանակում է համեմատած հարուստ երկրներում գործող գրեթե զրոյական տոկոսադրույքի հետ։ Բայց բանկային համակարգը պահուստներով լցնելը ճնշում կգործադրի այդ տոկոսադրույքների վրա։

Կարևոր նշանակություն ունի նաև տեղական ներդրողների վստահության ամրապնդումն է, որ երկրի պարտքը չի ավելանա։ Եթե ներդրողներն ազգային արժույթը թափեն տնտեսություն կյանքն ավելի դժվար կդառնա այն երկրների համար, որոնք արդեն իսկ խոցելի են արտաքին ցնցումներից, մասնավորապեսերբ դրանք ներգրավված են արտարժույթով փոխառություններ անելու «մեղքի» մեջ։ Չիլին, որը հայտնի է առավել զգուշություն դրսևորող քաղաքականությամբ ավելի հեշտ կկառավարի քանակական թեթևացումը, քանի Արգենտինան։  Այս գործիքը կիրառման նպատակները ևս տարբեր են։ Զարգացած երկրներում դրա նպատակը մոնետար պայմանների մեղմացումն է և տնտեսության խթանումը։ Բրազիլիայի կենտրոնական բանկի ղեկավարն ասել էր, որ քանակական թեթևացումն իրականացվում է ավելի շատ որպես ազգային արժույթի պարտատոմսի շուկայում կայունության ապահովելու համար, քան որպես մոնետար խթան։ Շամիլիա Խանը նշում է, որ կարիք չկա օգտագործել քանակական թեթևացումը՝ ֆինանսական կայունություն ապահովելու համար, եթե այն ինքնին վտանգում է ֆինանսական կայունությունը։

Այսպիսով, քանակական թեթևացումը պետք է կիրառել ծայրահեղ դեպքում։ Երբ կենտրոնական բանկերը ստիպված լինեն ստորադասել մոնետար քաղաքականությունը պետական հավասարաշռության կայունության պահպանմանը, դրան կհաջորդեն արժեզրկումը և գնաճը։ Զարգացող երկրները, որոնք անցած տասնամյակը օգտագործել են ճիշտ վարվելով` պահուստներ ստեղծելով և փոխառությունները վերցնելով վերահսկողության տակ, այժմ կարող են օգտագործել իրենց ստեղծած «տարածքը»: