Կորոնավիրուսային համավարակն ամբողջ աշխարհում արդեն իսկ առաջացրել է  հարկաբյուջետային քաղաքականության աննախադեպ պատասխան՝ շուրջ 11 տրիլիոն դոլար արժողությամբ: Ներկայումս հաստատված դեպքերի և մահվան դեպքերի շարունակական աճի պատճառով քաղաքականություն մշակողները ստիպված են օժանդակ և ճկուն հարկաբյուջետային քաղաքականություն վարելիս պահպանել հանրային առողջապահության ոլորտը որպես առաջնային գերակայություն և նախապատրաստվել տնտեսական փոխակերպումներին։

«Քաղաքականություն մշակողները պետք է լուծեն աճող աղքատությունն ու եկամուտների անհավասարության խորացող ճեղքը, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով առաջացած կառուցվածքային թույլ կողմերը՝ ավելի լավ նախապատրաստվելու ապագա ցնցումներին»:

Համաշխարհային արտադրության կտրուկ անկման ֆոնին անհրաժեշտ էր զանգվածային հարկաբյուջետային պատասխան՝ առողջապահության կարողությունների բարձրացման, տնային տնտեսությունների կորսված եկամտի փոխարինման և լայնածավալ սնանկացման գործընթացը կանխելու համար: Միաժամանակ իրականացվող քաղաքականության պատասխանը նաև նպաստել է, որ համաշխարհային պետական ​​պարտքի մակարդակը հասնի պատմության մեջ արձանագրված իր բարձրագույն շեմին՝ Համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 100%-ի չափով, գերազանցելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանագրված ցուցանիշները:

Երկրների հարկաբյուջետային միջոցառումների մոնիտորինգային տվյալների համաձայն,  որոնք ընդգրկում են ավելի քան 50 երկրների ֆիսկալ քաղաքականությունների ուսումնասիրություն, COVID-19 համաճարակին ի պատասխան ընդհանուր առմամբ համաշխարհային հարկաբյուջետային աջակցությունը դրևսորվել է 2 ձևով՝

  • Above-the-line support, որը հիմնականում կրել է ուղակի բնույթ` ազդելով բնակչության եկամտի և ծախսերի վրա, մասնավորապես հարկերի և դրամական փոխանցումների հետաձգումների տեսքով,
  • Below-the-line support, որը ներառում է պետական ​​հատվածի վարկեր, փոխառություններ, տարատեսակ ֆինասնական ներարկումներ և կառավարության երաշխիքային գործիքներ:

Մեծ Լոքդաունից հետո աստիճանաբար վերաբացման համար հարկաբյուջետային քաղաքականության իրականացում

 

Նույնիսկ այն դեպքում, երբ շատ երկրներ աստիճանաբար դուրս են գալիս Great Lockdown-ից՝ հաղթահարելով առողջապահական ճգնաժամը, ֆիսկալ գործողությունների անհրաժեշտությունն այստեղ չի ավարտվում․ հսկայական անորոշություններ են մնում տնտեսության վերականգնման ուղու վերաբերյալ:

 

Այդուհանդերձ, դեռևս հիմնական գերակայությունը շարունակում է մնալ հանրային առողջությունը: Քաղաքականությունը, որը նվազեցնում է առողջապահական ռիսկերը, զգալիորեն նպաստում է վստահության վերականգնմանը՝ դրանով իսկ օգնելով տնտեսական գործունեության ակտիվացմանը և զբաղվածության ապահովմանը, միևնույն  ժամանակ նվազեցնելով պետական ֆինանսնական համակարգում առկա լարվածությունը: Հաշվի առնենք, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի օժանդակ և ճկուն, քանի դեռ ապահովված չէ ճգնաժամից անվտանգ և ամուր ելքը:  

 

Քաղաքականություն մշակողները պետք է պատրաստեն պայմանական պլաններ կամ, այսպես կոչված, սցենարներ, որոնք կարող են ճկուն մասշտաբով փոփոխվել` կրկնվող բռնկումների դեպքում առողջության, տնտեսական և հարկաբյուջետային ռիսկերը կառավարելու համար: Հնարավոր է անհրաժեշտ լինեն նաև ավտոմատացված նոր սերնդի գործիքներ, որոնք կկանխեն թիրախավորված աջակցության տրամադրման ձգձգումները։

 

Եվս մեկ կարևոր գործոն։ Ճգնաժամը կլինի վերափոխող, այսինքն ճգնաժամի արդյունքում փակված աշխատատեղերից շատերը, ամենայն հավանականությամբ, չեն վերականգնվի։ Անհրաժեշտ կլինի հեշտացնել ռեսուրսների տեղափոխումը այնպիսի ոլորտներից, որոնք կարող են մշտապես կրճատվել, ինչպես, օրինակ, օդային ճանապարհորդությունը, դեպի այն ոլորտներ, որոնք ընդլայնվելու են, ինչպիսիք են թվային ծառայությունները:

 

Երկարաժամկետ տնտեսական սպառնալիքները կանխելու համար շատ երկրներ պետք է արագ և վճռական գործողություններ կատարեն, քայլեր ձեռնարկեն իրավական մեխանիզմների ներդմամբ և պարտքի մակարդակի կայունացման ուղղությամբ։ Կառավարությունները կարող են հետագա քայլեր ձեռնարկել, ինչպիսիք են փոխարկելի պարտատոմսերի օգտագործումը և սեփական կապիտալի ներարկումը ռազմավարական և համակարգային ձեռնարկություններում (կամ նույնիսկ ժամանակավորապես ազգայնացնելով դրանք):

 

Պարտքի կայուն մակարդակի պահպանում

 

Ֆինանսական շարունակական աջակցության անհրաժեշտությունը հասկանալի է, սակայն հարց է առաջացնում, թե ինչպես երկրները կարող են ֆինանսավորել տնտեսությունը, առանց պարտքի մակարդակի կայունության խարխլման: 2020թ․-ի հունվարի Համաշխարհային տնտեսական հեռանկարները զեկույցի համաձայն՝ առաջադեմ տնտեսություններում հարկաբյուջետային դեֆիցիտը կանխատեսվում է խորանալ ավելի քան հինգ անգամ, իսկ զարգացող շուկայական տնտեսություններում՝ ավելի քան կրկնակի, ինչը հանգեցնելու է պետական պարտքի աննախադեպ թռիչքային աճի:

Ստեղծված իրավիճակում շատ երկրների կառավարություններ, որոնք ունեին պարտքի պատմական ցածր մակարդակ, կօգտվեն պարտքի փոխառությունից։ Կանխատեսվում է առաջիկայում այս մեթոդը կպահպանվի, քանի որ ճգնաժամը մեծացնում է խնայողությունները և թուլացնում է ներդրումային պահանջարկը: Ավելին, այն երկրները, որոնք որոշ ժամանակ գործելու են տնտեսական պոտենցիալից ցածր մակարդակում, ինֆլյացիոն ճնշումները կպահպանվեն, ինչի արդյունքում կնկատվի նաև Կենտրոնական բանկերի տոկոսադրույքների բարձրացման անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ պետական պարտքը կկայունանա 2021թ.-ին (բացառությամբ ԱՄՆ-ի և Չինաստանի), ինչը պայմանավորված է ցածր տոկոսադրույքով և տնտեսական ակտիվության կանխատեսվող բարձր աճով:

Կայուն հարկաբյուջետային հաշվեկշիռների վերադառնալու ուղու ապահովումը նույնպես առանցքային կլինի այն երկրներում, որոնք այս ճգնաժամի մեջ են մտել արդեն իսկ ունենալով մեծ պարտքային բեռ և ցածր տնտեսական աճ: Կառավարություններին անհրաժեշտ կլինի իրականացնել միջնաժամկետ հարկաբյուջետային հուսալի ծրագիր, որը կհենվի եկամուտների մոբիլիզացիայի վրա` հարկերից խուսափումը նվազագույնի հասցնելու միջոցով, որոշ դեպքերում ավելի մեծ հարկային մուտքերի ապահովում և ծախսերի ավելի բարձր արդյունավետություն (օրինակ հանածո վառելիքի սուբսիդիաները վերացնելու միջոցով): Միևնույն ժամանակ, միջազգային կառույցները պետք է ապահովեն, որ միջազգային իրացվելիության հասանելիության շղթան չխաթարվի շուկայում առաջացած խուճապի պատճառով։

 

Միջազգային հանրությունը պետք է նաև ապահովի, որ ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրները, որոնք չունեն ռեսուրսներ առողջապահական համակարգն օժանդակելու և կյանքի շարունակականության ապահովման համար, ստանան հնարավորություններ թեկուզ կոնցեսիոն ֆինանսավորման կամ դրամաշնորհների միջոցով: 72 երկիր արդեն օգտվել է ԱՄՀ շտապ օգնության ծրագերից, սակայն առաջիկայում անհամեմատ ավելի շատ երկկողմ և բազմակողմանի աջակցություն կպահանջվի: Իսկ աղքատ երկրների համար անհրաժեշտ կլինի պարտքային բեռի շարունակական կրճատում՝ անգամ G20 երկրների նախաձեռնությամբ պարտքերի սպասարկման դադարեցման միջոցով։

Հարկաբյուջետային քաղաքականություն ՝ COVID-19-ից հետո

Երբ COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութը և բուժումը լայնորեն հասանելի լինեն, մենք կմտնենք հետվիրահատական աշխարհ։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե միջազգային համերաշխությունը թույլ տա բուժման և պատվաստանյութերի հասանելիություն բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ զարգացած և զարգացող երկրներում: Այդ փուլում կառավարությունները պետք է ուղղեն հարկաբյուջետային քաղաքականությունը դեպի կայունություն, կայուն և ներառական աճ:

Քաղաքականություն մշակողները պետք է լուծեն աճող աղքատության և եկամուտների անհավասարության հետ կապված հարցերը, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով առաջացած կառուցվածքային թույլ կողմերը՝ ավելի լավ նախապատրաստվելու ապագա ցնցումներին: Սա ենթադրում է ներդրումների իրականացնում առողջապահության համակարգերում, սոցիալական ապահովության ցանցերի արդիականացում և թվայնացում: Իշխանությունները պետք է ակտիվորեն աջակցեն կլիմայի համար բարենպաստ ներդրումներին, որոնք նպաստում են կանաչ, աշխատատեղերով հարուստ և նորարարությունների վրա հիմնված աճին: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լուծի նաև անհավասարությունը՝ այն ծախսերի միջոցով, որոնք ուղղված են առողջության և կրթության համընդհանուր հասանելիությանը և առաջադեմ հարկային համակարգերի ստեղծմանը:

Վերջին հաշվով, հնարավոր չէ մեծ վստահությամբ կանխատեսել, թե ինչպին կդառնա հետվիրահատական COVID-19-ի աշխարհը: Անշուշտ, վերափոխումները խորը կլինեն: Ինչպիսին էլ լինի ապագան, այն կպահանջի ճկուն հարկաբյուջետային քաղաքականություն, որը կնպաստի կառուցվածքային փոփոխություններին, կանդրադառնա եկամուտների անհավասարության սրման մեղմացմանը և կաջակցի ավելի կանաչ ապագայի անցմանը։