2019 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի թողարկումն աճել է 24 տոկոսով` կազմելով 362 հազար տոննա, իսկ մոլիբդենի խտանյութը` 28 տոկոսով` կազմելով 10 հազար տոննա։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ցինկի խտանյութի թողարկման գծով անկում է նկատվել 1 տոկոսով: Մնացած հանքահումքային արտադրանքների գծով նույնպես նկատվել է աճ:
Հանքահումքային արտադրանքի արտահանումը տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով` կազմելով արտահանման 28 տոկոսը, իսկ ներմուծումն աճել է 9.8 տոկոսով՝ կազմելով ներմուծման ընդամենը 15 տոկոսը: